|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և երկամսյա կալանք նշանակել Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է շքամուտքի մոտ հունվարի 27-ին:
Ի դեպ, նույն դատարանում դեկտեմբերի 28-ին երկամսյա կալանքի որոշում էր կայացվել սպանված Սաֆարյանի եղբոր` քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի նկատմամբ: