կարևոր
1558 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-27 10:36
Հասարակություն

Իգորին դատողներից քանի՞սն են թուրքի դեմ կռվել. հիմա դրանք դարձան հայրենասե՞ր, իսկ ինքը հանցագո՞րծ. Խաչատրյան

Իգորին դատողներից քանի՞սն են թուրքի դեմ կռվել. հիմա դրանք դարձան հայրենասե՞ր, իսկ ինքը հանցագո՞րծ. Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի կալանավորմանը, գրում է․

«Իգորը, կամ Եգորը, ինչպես նեղ ընկերական շրջապատում ենք իրան կոչում, իմ ամենահին կուսակցական ընկերներից է: Բավական է նշել, որ նույն «սերնդից» ենք, այսինքն՝ միասին ենք երդում տվել ու անցել Դաշնակցության շարքերը: Իսկ դա դեռ Սովետի թվին էր՝ 1991 թվականի մայիսին, առավել քան 34 տարի առաջ: Խիզախ, նվիրյալ զինվոր էր, հետո՝ հրամանատար, համեստ մի մարդ ով երբեք իր «Սխրանքները չէր պատմում, պահում էր իր մեջ»:

Երեկ Եգորին կեղծ մեղադրանք ներկայացրեցին ու կալանավորեցին: Հետաքրքիր է, իրան կանդալողներից, դատողներից, վրան հաչացողներից քանի՞սն են այս երկրի համար կյանքը վտանգի ենթարկել, քանի՞սն են մահվան աչքերի մեջ նայել, թուրքի դեմ կռվել: Հիմա դրանք դարձա՞ն հայրենասեր, իսկ Եգորը՝ հանցագո՞րծ: Դե արի ու մի ասա. Ով, մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ:

Ոչինչ, ընկերս, հազար փորձության միջով ես անցել, էս ի՞նչ է, որ չհաղթահարես, որ չհաղթահարենք...»։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ երդվել են ներկայիս կառավարման ակադեմիայի շենքում, Դուշման Վարդանի ատրճանակի վրա, կնքահայրությամբ Հրայր Մարուխյանի եւ Հրաչ Տասնապետյանի։ Մեկ օր առաջ Գետաշենն էր ընկել, Թաթուլը, Արթուրը, Սիմոնը, Հրաչը, Վալերիկն էին զոհվել...։