|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է․ նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգեւատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։
2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական: Հայտնի է նաեւ նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է եւս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, եւ ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը:
Հիշեցնենք, որ հորինված եւ կեղծ մեղադրանքով Արմեն Աշոտյանը 2 տարի կալանավորված է, որից 15 ամիսը` բանտային, մնացածը` տնային կալանքի ռեժիմով։