|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը
«ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա ապազգային ռեժիմի հենարան ոստիկանության ապօրինի և անմարդկային գործողությունները՝ ընդդեմ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։
Բանականության և բարոյականության բոլոր սահմանները հատած, հայ ազգի և ազգայինի հանդեպ անսահման ատելությամբ տառապող Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ՝ թիրախավորելով ազգային ինստիտուտներն ու արժեքները։
Հայկական մշակույթի համար օտար և անհարիր բառապաշարով փորձ է արվում արժեզրկել հայկականի հետ կապված ամեն ինչ՝ տրորելով բոլոր կարմիր գծերը։
Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի թշնամական գործելակերպը և կոչ է անում ՌԴ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններին չմնալ անտարբեր, դատապարտել ՀՀ օրվա իշխանության և դրա պարագլուխ Փաշինյանի ապազգային գործունեությունը, ջանք չխնայել կասեցնելու նրա ռեժիմի հակահայ քաղաքականությունը։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ
Մոսկվա, 17 հունիսի 2025»