Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սահամանադրագետ Վարդան Այվազյանը իր խոսքում անդրադառնում է պետություն–եկեղեցի հարաբերություններին՝ դրանք դիտարկելով հայեցակարգային և պատմական համատեքստում։ Նա ընդգծում է, որ հոգևոր իշխանությունն աշխարհիկից առաջ է ի հայտ եկել, ուստի՝ պետությունն իրավունք չունի հավասարը հավասարի պես վիճաբանել եկեղեցու հետ, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու, որը դարեր շարունակ կատարել է նաև պետականության գործառույթներ, հատկապես՝ պետականության բացակայության պայմաններում։
Այվազյանը քաղաքականության մասին տալիս է իր սահմանումը՝ որպես առաջնահերթությունների աստիճանակարգման արվեստ։ Նա պնդում է, որ եթե պետությունը կանգնած է գոյութենաբանական սպառնալիքի առաջ, ապա եկեղեցին պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը և հուշել առաջնահերթությունները՝ ելնելով իր պատմական առաքելությունից։
Բանախոսը նաև արձագանքում է եկեղեցու հասցեին հնչող քննադատություններին՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման և աղանդավորության դեմ պայքարի հարցերում։ Նա ընդգծում է, որ այս հարցերում հիմնական պատասխանատուն պետությունն է, և որ եկեղեցին դարերով պահպանել է հայկական ինքնության վկան հանդիսացող սրբավայրերը։ Ինչ վերաբերում է աղանդավորությանը, նա կոչ է անում օրենսդրորեն սահմանել, որ կրոնական կազմակերպության գրանցման համար հիմք պետք է լինի բարեպաշտություն ձևավորելու առաքելությունը։
Այվազյանը քննադատում է իշխանությունների վարած քաղաքականությունը՝ պնդելով, որ արշավը եկեղեցու դեմ նպատակ ունի հաճոյանալ աղանդավոր խմբերին և «ազատական» գաղափարներով հասարակությանն այլասերման միջոցով խաթարել ավանդական արժեքները։
Ամփոփելով՝ նա առաջարկում է ձևավորել համահայկական նոր սահմանադրություն, որի շրջանակում կամրագրվի Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը՝ ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Սփյուռքում։
Մանրամասն՝ տեսանյութում։