կարևոր
2365 դիտում, 9 ամիս առաջ - 2023-05-29 20:08
Հասարակություն

Թուրքիայի երկփեղկված հասարակությունն ու տնտեսական ճգնաժամը խաղաթուղթ են ԱՄՆ-ի ձեռքում

Թուրքիայի երկփեղկված հասարակությունն ու տնտեսական ճգնաժամը խաղաթուղթ են ԱՄՆ-ի ձեռքում

Էրդողանի վերընտրութիւնը ի՞նչպես կազդի Անկարայի արտաքին քաղաքականության վրայ․ «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ» թերթի խմբագիր, քաաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը:

Էրդողանին ուղղված Վաշինգտոնի եւ Մոսկվայի շնորհավորանքների մեջ բանաձևվել են հետագա քաղաքականության նախադրյալները։

ԱՄՆ նախագահն ասում է, որ ակնկալում է շարունակել իբրեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ խնդիրների եւ ընդհանուր համաշխարհային մարտահրավերների շուրջ համակարգված աշխատանքը։

Իսկ ՌԴ-ի նախագահը ընտրական հաղթանակի հիմնական պատճառ նշել է Անկարայի արտաքին քաղաքականությունը։ Նա շնորհավորել է Էրդողանին իր անձնական ներդրումն ունենալու համար տարբեր ոլորտներում Թուրքիա –ՌԴ արդյունավետ համագործակցութեան համար։

Պարզ են ուղերձները։ Վաշինգտոնը շեշտում է Թուրքիայի ՆԱՏՕ-ի դիմագիծը․իսկ ՆԱԹՕ-ն կիրառում է հակառուռ քաղաքականություն, մինչ Մոսկվան ուզում է խորացնել Անկարայի հետ իր ռազմավրական գործընկերությունը։

Սա է հատկանշելու, կարծում եմ Անկարայի արտաքին քաղաքականությունը։ Պարանձգումնային իրավիճակ է առաջանալու։ Անկարային սպասում են ցնցումներ հատկապես այն պատճառով, որ հասարակությունը երկփեղկվել է։ Այս երկփեղկվածությունը ԱՄՆ-ի ձեռքում խաղաթուղթ է, գումարած՝ Թուրքիայի տնտեսական ճգանժամին։

Հակառակ Էրդողանի հայտարարություններին եւ նրա շրջանակից հնչող հակաամերիկյան բարձրաձայնումներին, նկատվում են նախադրյալներ, որոնք մտածել են տալիս Թուրքիայի ԱՄՆ-ից կախյալության մասին։