կարևոր
955 դիտում, 18 ժամ առաջ - 2025-06-10 09:56
Հասարակություն

Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ»

Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ պլան ունեն եկեղեցու, Կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեեւ գիտակցում են, որ Կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է Վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատեւ պրոցեսի միջոցով: Բանն այն է, որ Եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով, և աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի:

Սա հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են Վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն: Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն Կաթողիկոսի դեմ՝ դրսից ունենալով իշխանության աջակցությունը:

Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ու նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ արվող հակաքարոզները:

Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհությունը, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսների կիզակետում և Կաթողիկոսին հեռացնելու դափնիները իր վրա վերցնի»։