|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել ռուս-ճապոնական բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ` 1965 թվականի հռչակագրի հիման վրա: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
1965 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան համատեղ հռչակագիր ստորագրեցին, սակայն հետագա բանակցություններն արդյունք չեն տվել, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խաղաղության պայմանագիր այդպես էլ չի կնքվել: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմաի կղզիները ԽՍՀՄ կազմի մեջ են ներառվել պատերազմի ավարտի արդյունքում, և դրանց պատկանելությունը կասկածի տակ չի կարող լինել: