|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել: Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկեք փոխենք այս մոտեցումը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս, իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում 10-ից լավագույն դեպքում 15 տոկոս հեղինակություն ունի, մի մարդ, ով մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պարտվել, հազարավոր զոհեր է տվել, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ հենց բյուջեից, և այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարագ թելադրի։ Ցանկացած հարց, որը Փաշինյանը բարձրացնում է, այդ հարցը, որը մենք խորանանք, կնկատենք, որ Փաշինյանն ընդամենը իրեն թելադրած օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանվում է: Նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է, նա խնդիր ունի իր իշխանությունը պահելու»,-ասել է Օսկանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։