Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։
Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Ավջըլար շրջանի համայնքապետ Ութքու Ջաներ Չայքարան, Բյույուքչեքմեջեի համայնքապետ Հասան Աքգյունը, Գազիօսմանփաշայի համայնքապետ Հաքան Բահչեթեփեն, Ադանայի Ջեյհան շրջանի համայնքապետ Քադիր Այդարը և Սեյհան շրջանի համայնքապետ Օյա Թեքինը՝ ըստ Սահմանադրության 127-րդ և Համայնքների մասին օրենքի 47-րդ հոդվածների, ժամանակավոր միջոցի կարգով հեռացվել են իրենց պաշտոններից։
Նախարարության հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Բացի այդ, նրանց կալանավորելու որոշում է կայացվել։