|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շիրակի մարզի Աշոցք համայնքում երեկ կայացած` համայնքապետի ընտրություններում վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Արթուր Ալոյանը: Նա հավաքել է 1443 ձայն:
Ուշագրավ է, որ այս համայնքում թեկնածություն էին դրել երկու այլ համայնքների գործող գյուղապետեր: Մասնավորապես` Թավշուտի գյուղապետ, ՀՅԴ-ական Սուրեն Սարգսյանն Աշոցքում ստացել է 726 ձայն, իսկ Մեծ Սեպասար համայնքի ղեկավար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սերգեյ Սողոյանը՝ 606 ձայն: ՀԱԿ-ի կողմից առաջադրված Արարատ Զորօղլյանն էլ ստացել է 240 ձայն: