|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցություններում չպետք է փորձի հասնել Թեհրանի լիակատար հրաժարմանը ուրանի հարստացումից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Երբ նրանք ասում են, որ մենք չպետք է ուրանի հարստացման օբյեկտներ ունենանք, դա գերիշխանության փորձ է։ Նրանք նշում են, որ մտահոգված են: Սակայն կարո՞ղ է արդյոք նման անհանգստության փաստը իրանցի ժողովրդին զրկել ուրանը հարստացնելու հնարավորությունից։ Նման տարբերակն անթույլատրելի է Իրանի համար», - նշել է նախարարը։
Արաղչին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը միջուկային զենք ունենալուն չի ձգտում։
«Եթե նրանց մտահոգությունը կապված է միջուկային զենքի հետ, ապա, այո, մենք նույնպես կարծում ենք, որ այդպիսի զենքն անթույլատրելի է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն միջնորդավորված բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն հասել։