կարևոր
2248 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-31 14:58
Առանց Կատեգորիա

Ո՞վ է իրականում զայրացրել Վրաստանին ու տարանցման խոչընդոտի պատճառ դարձել. դիտարկում

Ո՞վ է իրականում զայրացրել Վրաստանին ու տարանցման խոչընդոտի պատճառ դարձել. դիտարկում

Ինչո՞ւ է Վրաստանն անհարկի խնդիրներ առաջացնում՝ իբրև տարանցիկ երկիր։ Հարցին անդրադարձել է Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը։

«Հարգելի՛ կոնյակագործներ, ալկոհոլային խմիչքներ և այլ ապրանքներ արտահանողներ, զարմանում եք՝ ինչո՞ւ է Վրաստանն անհարկի խնդիրներ առաջացնում՝ իբրև տարանցիկ երկիր:

Ասեմ՝ կոնկրետ պատճառ կա: Քաղաքական պատճառ: Եվ իզուր մի թակեք Վրաստանի դեսպանատան դարպասները: Թիվ մեկ մեղավորն ու պատճառը Հանրապետության հրապարակում են՝ Կառավարական տուն 1 հասցեում:

Վրաստանի մասին իմ նախորդ գիտավերլուծական աշխատանքներում կոնկրետ ասել էի՝ առաջիկայում պայթելու է հայ-վրացական լուրջ կոնֆլիկտ: Տառացիորեն տեղի է ունենում դա: Ի՞նչն է խնդիրը: Վրաստանը դեմ է դուրս գալիս Արևմուտքի քայքայիչ ծրագրերին, փակում է Վրաստանի պետությանը, պետականությանը, ազգային ավանդույթների ու ինքնության համար սպառնալիք հանդիսացող, կասկածելի գումարներով գործող ՀԿ սեկտորի շնչափողը: Կանխատեսել էինք, որ այս ամենի արդյունքում ամբողջ գործակալական ցանցը համակարգվելու է ՀՀ-ից ու հանդիպելու Վրաստանի ծայրահեղ կոշտ քայլերին:

Հենց դա էլ տեսի է ունեցել. Փաշինյանի իշխանությունը ջերմ ու գրկաբաց ողջունել է Վրաստանի իշխանությունների դեմ դուրս եկած ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին, որոշ տեղեկություններով՝ անգամ դրանք սկսել են համակարգվել ՀՀ-ի խողովակներով: Այս իրողությունը տառացիորեն հունից հանել է Վրաստանի իշխանություններին, քանի որ քայքայիչ ՀԿ-ների դեմ պայքարը նրանց բաց նյարդն է:

Հետևաբար, պետք է կառավարության շենքում նստած անձին կոնկրետ հարց տալ՝ հանուն ինչի՞ է կործանում արտահանող մարդկանց տարիների քրտինքը: Եվ ինչո՞ւ են խաբում, մոլորեցնում մարդկանց ու թաքցնում այս ամենը: Թաքցնում են, որ իրենք թիվ մեկ պատասխանատուն լինելով՝ թիվ մեկ մեղավորը չլինե՞ն»: