կարևոր
1402 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 12:38
Աշխարհ

ՌԴ-ն մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը. Զախարովա

ՌԴ-ն մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը. Զախարովա

Ռուսաստանը շարունակում է մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը։ Այս մասին մայիսի 27-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության պայմանագրի ժամկետները և հնարավոր զինադադարը որոշակի ժամկետով։ Եթե, իհարկե, ընդգծում եմ, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ հավելելով, որ փաստաթուղթը պատրաստ լինելուց անմիջապես հետո կփոխանցվի ուկրաինական կողմին։

Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինան նմանատիպ աշխատանք է տանում և պատրաստում է իր առաջարկները, որոնք մտադիր է ուղարկել ռուսական հուշագրի ստացման հետ միաժամանակ