|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Ռուս ուղղափառ Եկեղեցին նշում է Սլավոնական գրերի և մշակույթի օրը՝ սուրբ հավասար առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի հիշատակի օրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու շնորհավորել նրան Անվանակոչության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ ձեզ անվանակոչության օրվա կապակցությամբ և երախտագիտություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ դուք անում եք Ռուսաստանի, մեր ժողովրդի համար», – ասել է Պուտինը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին նվիրելով սպիտակ վարդերի մեծ փունջ։
Ավանդույթի համաձայն` այս օրը Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին շնորհավորում են հոգևորականության, իշխանության, հասարակության, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական և այլ դավանանքների ներկայացուցիչները: