Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Խորհրդային Միության կողմից դեռևս 1972-ին տիեզերք արձակված տիեզերանավի վայրէջքի մոդուլն առաջիկա օրերին կընկնի երկիր մոլորակի վրա: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
NASA-ն պնդում է, որ հրթիռային համակարգում լրացուցիչ շարժիչի փչանալուց հետո շարքից դուրս եկած տիեզերանավն ի սկզբանե բաժանվել է 4 մասի, որից 2-ը 48 ժամվա ընթացքում այրվել է ճնշումից, իսկ մյուս երկուսից մեկը կառավարելի է, սակայն արդեն վերջին կտորը՝ վայրէջքի մոդուլը, վտանգ է ներկայացնում:
Ընդգծվում է, որ 495կգ կշռող կտորը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա, իսկ դրա հետևանքով կարող է առաջանալ մի քանի 100 ՏՆՏ-ի (տրինիտրոտոլուոլ - պայթյունավտանգ նյութ) պայթյուն:
Նշենք, որ 500 գրամ ՏՆՏ-ի պայթյունը հավասարաչափ է ձեռքի 5 նռնակի պայթյունի, որի արդյունքում մինչև 2 մետր հեռավորության վրա գտնվող կենդանի օրգանիզմները կարող են ոչնչացվել, իսկ մինչև 10 մետրի վրա գտնվող գույք-տեխնիկան վնասվել: