|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի Ղուկաս Մադոյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայտնի է, որ Մադոյանը ղեկավարել է Դոնի Ռոստովի պաշտպանությունը երկաթուղային կայարանի շրջանում։ Այդտեղ կա հերոսի անունով փողոց, ինչպես նաև տեղադրված է նրա հուշարձանը, որի հեղինակներն են Ներսիկ Կիրակոսյանը և Վալերի Ժիլյաևը:
Արարողությանը մասնակցել են Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հերոսի թոռն ու ծոռը:
«Շատ ճիշտ է, որ տեղադրվել է այդ մեծ մարդուն, ակնառու հմտություններ դրսևորած հերոսին պատվող հուշարձանը: Բոլորիս մաղթում եմ, որ ունենանք գոնե մի մասն այն վճռականության, հայրենասիրության և ուժի, որը կար նման անմոռանալի մարդկանց մեջ», – ասել է Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ռոստովի պաշտպանի հուշարձանին: