|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է քաղաքի օդանավակայանում Boeing 737-800 ուղեւորատար օդանավի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Հրապարակված նախնական ցուցակում հայկական անուններ չկան։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ցավակցելով զոհերի հարազատներին և մերձավորներին։
Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել: Զոհվել են բոլոր` 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: