|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԳ նախարարության էջը տեղեկացնում է.
«Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Դոնի Ռոստովում Հունվարի 18-ին Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ կատարվեց:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ զետեղեցին՝ իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի ունեցավ մոմավառություն: Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացավ հունվարի 19-ին»: