|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Ավելի վաղ քննվող գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել էր։ ՔԿ-ից նշեցին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուրը՝ Փաստինֆո