|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ սահմանապահ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։
ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։