|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տեղեկություններով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում, աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն: