|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն դա եղել է իր անձնական որոշմամբ։ Նա որոշել է շարունակել բուժումը տան պայմաններում՝ հաշվի առնելով, որ բժշկական կենտրոնը հեռու չէ իր բնակարանից, և բժիշկների օգնությանը դիմելու հնարավորություն միշտ ունի։
Չախոյանի մոտ ախտորոշվել են գլխի հեմատոմաներ և ուղեղի ցնցում, ինքնազգացողությունն առայժմ բավարար չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են բլոգերի մտերիմները։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրը՝ Փաստինֆո