|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հոսպիտալացվել էր կիրակի երեկոյան` գաստրոէնտերիտի ախտանշաներով. գրում է «Ռոյթերս»-ը:
Թագուհին հիվանդանոցից դուրս է գրել ժպիտը դեմքին և նստել է իր լիմուզինը: Դուրս գրվելուց հետո նա ձեռքսեղմումով հրաժեշտ է տվել թագավոր Էդվարդ Յոթերորդի անվան հիվանդանոցի բուժանձնակազմին:
Թագուհին 86 տարեկան է և բավականին առողջ: Սրանից առաջ նրան վերջին անգամ հոսպիտալացրել էին 2003 թվականին` ծունկը վիրահատելու համար: