|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը սրտի սուր ինֆարկտ է ստացել։
Գաապարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն և Դատարան ակնկալելով հրատապ արձագանք անձի կյանքին սպառնացող իրավիճակին տնային կալանքը վերացնելով:
Պաշտպանը հայտնեց, որ Դատախազությունից որևէ արձագանք չի ստացել, իսկ Դատարանն իսկապես հրատապ նիստ նշանակեց և շուրջ երեք ժամ տևած քննության արդյունքներով Դատավոր Արղամանյանը միջնորդությունը բավարարեց ամբողջությամբ` վերացնելով Գասպարյանի նկատմաբ առկա տնային կալանքը: