|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի դատարանը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը վերացնելու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը:
Ըստ DHA-ի՝ Դեմիրթաշի փաստաբանները պահանջվում էին վերացնել նրա կալանքը, սակայն դատարանը մերժել է պահանջը` պնդելով որ «ՄԻԵԴ-ի որոշումը դեռևս չի հստակեցվել»:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Նա ԺԴԿ-ական ևս 9 պատգամավորների հետ ձերբակալվել էր «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով: