|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Վրացական երազանք»-ի ներկայացրած օտարերկրյա դրամաշնորհների ընդունման արգելքի մասին օրենսդրական փոփոխությունները, առանց կառավարության հաստատման, Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ստորագրեց:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օրենքն արդեն հրապարակվել է և մտել ուժի մեջ:
«Վրացական երազանք»-ի խորհրդարանը 2 օրում քննարկեց և հաստատեց քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ ուղղված օրենքն արագացված ընթացակարգով։
Փոփոխություններն այժմ պարտավորեցնում են շնորհողին (դոնորին)` դիմել Վրաստանի կառավարությանը կամ Վրաստանի կառավարության նշանակած լիազորված անձին/մարմնին համապատասխան հաստատման համար և ներկայացնել դրամաշնորհային պայմանագրի նախագիծ:
Համապատասխան համաձայնություն ստանալու համար դրամաշնորհ տրամադրող անձը պետք է դրամաշնորհի համաձայնագրի նախագիծ ներկայացնի Վրաստանի կառավարություն կամ Վրաստանի կառավարության նշանակած լիազորված անձին/մարմնին:
Հակակոռուպցիոն բյուրոն՝ Ռաժդեն Կուպրաշվիլիի գլխավորությամբ, նշանակված է որպես արգելված դրամաշնորհների տրամադրման և ստացման մոնիտորինգի պատասխանատու մարմին։
Օրենքի նախագծով նախատեսվում են պատժամիջոցներ արգելված դրամաշնորհներ ստանալու դեպքում։