|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։
«Նախագահը չի ստորագրել օրենքը (ԼԳԲՏ քարոզչությունն արգելող), միևնույն ժամանակ, նա վետո չի կիրառել դրա նկատմամբ: Նա պարզապես չի ստորագրել փաստաթուղթն ու այն վերադարձրել է խորհրդարան։ Մեր օրենսդրությունը նախատեսում է նման ընթացակարգ»,- ասել է Զուրաբիշվիլիի վարչակազմի աշխատակիցը։
Վրացական օրենսդրության համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և վետո չի դնում դրա վրա, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերին ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։ Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են: