|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարել պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։ Ըստ այդմ՝ կզորակոչվեն 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները, եւ նրանք, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա¬յության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: