|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովը նիստեր կգումարի յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 18:00-ն, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը տեղի կունենա հունիսի 25-ին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Ինչ վերաբերում է դիմում-բողոքներին, ապա դրանք ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն:
Այլ տեղեկատվության համար քաղաքացիների համար գործում է /010/ 52-34-82 քաղաքային հեռախոսահամարը: