|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:
Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:
Այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը եւ այսօր, ժամը 22:00-ին կմասնակցի Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին: Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել է ճնշել…»։