|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշշեբափ շրջանի Քովանքայա գյուղում բնակվող Հուրմուզ և Շիմոնի Դիրիլ զույգն արդեն 5 օր է անհայտացել են և ոչ մի լուր չկա նրանցից: Զույգի որդին՝ Բեդրի Դիրիլն նշում է, որ որոնումներ են իրականացնում, սակայն ապարդյուն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը:
Շրջանի միակ քրիստոնեական Քովանքայայում (Մեհրի) ապրող զույգն անհետացել է հունվարի 11-ից: «Գյուղը գտնելը դժվար բան չէ, հասնելն է դժվար: Ոստիկանությունը տարածքում ԱԹՍ-ներով է որոնողական աշխատանքներ իրականացնում», - նշում է Բեդրի Դիլիլը:
Զույգի մյուս զավակը՝ Ֆերիթը նշում է, որ օրեր առաջ որդիներն ու երկու գյուղացի որոշել էին անակնկալ մատուցել, սակայն տանը ոչ մեկին չէին գտել: Զինվորներն ու քաղաքացիները փնտրում են, սակայն ոչ մի տեղեկություն չկա», - եզրափակել է Ֆերիթը:
Նշենք նաև, որ Շըրնաք նահանգում մշտապես տեղի են ունենում բախումներ թուրքական զինուժի և քրդական ուժերի միջև, որի արդյունքում հաճախ զոհվում են նաև քաղաքացիական անձիք: