|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք տեսել ենք երկու հայտարարություն, որոնք ակնհայտորեն ողջունելի են»,- ասել է Դյուժարիկը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Գործարքն ընդհատվել էր 2023 թվականին։