|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կառավարության կողմից հաստատված բուհի խորհրդի ձևավորման կարգի համաձայն` խորհրդի կազմում հավասարապես առաջադրումն իրականացվում է հիմնադրի, լիազոր մարմնի, դասախոսական և ուսանողական կազմերի միջև՝ յուրաքանչյուրը 25 տոկոսի չափով:
Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից: Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհրդի 20 հոգուց 5-ին կամ 25 տոկոսին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետի կողմից առաջադրված 5 անդամից 3-ը՝ ԿԳՍՄ փոխնախարար Արաքսյա Սվաջյան, վարչության պետեր Արմենուհի Պողոսյան և Լուսինե Գրիգորյան, Ժաննա Անդրեասյանի անմիջական ենթականերն են:
Ստացվում է, որ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս տիկին Ժաննայի, ագրարայինի խորհրդում ներկայացված է ոչ թե օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի, այլ դեֆակտո 40 տոկոսի չափով: Ի դեպ, ակնհայտ է, որ այս առերևույթ «ուզուրպացիան» տիկին Ժաննան իրականացրել է իր անմիջական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հաշվին:
Հ.Գ. Առաջիկայում նաև կանդրադառնանք նաև մյուս բուհերին, որոնց խորհուրդները ևս առերևույթ «ուզուրպացվել են» նախարարի կողմից: