|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ագրարային համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանը լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է ագրարային համալսարանի վիճակի մասին և անդրադարձել համալսարանի հոգաբարձուների խորհրդի կոլեկտիվի կողմից ընտրված անդամներին.
«Ես չգիտեմ ինչ են մտածում հոգաբարձուների խորհրդի մեր բուհի անդամները: Ինչով են զբաղված: Ինչու չեն բարձրաձայնում: Նրանց բոլորին ես մեկ-մեկ ճանաչում եմ: Բոլորը հրաշալի մարդիկ են: Բոլորը սրտացավ են: Գուցե վախենում են ինչ-որ բանից: Գուցե իմաստ չեն տեսնում պայքարելու: Ինչու պետք ագրարային համալսարանը այսքան վախեցած ու կոտրված լինի», ֊ նշել է նա։