|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ագրարային համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանը խոսել է ագրարային համալսարանի ներկայիս աղետալի վիճակի մասին։
Ի թիվս բազմաթիվ խնդիրների Մատինյանը նշել է, որ համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստեղծել էր պրոռեկտորի նոր հաստիք` արտաքին կապերի և ուսումնական ծրագրերի զարգացման գծով ու այդ հաստիքում նշանակել դասախոսներից մի երիտասարդ փիլիսոփա, գիտական կոչում չունեցող։
Հետո պարզվել է, որ նշանակումն իրականացվել է հատուկ հանձնարարականով, պրոռեկտորը զբաղված է եղել ուսումնական պլաններում մասնագիտական առարկաները կրճատելով` բուհը հասցնելով ֆեզեի մակարդակի։ Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի մասին է, ում մասին համալսարանում խոսում են, որ տարվա աշխատանքային օրերի մեծ մասն անցկացնում է արտասահմանյան գործուղումների մեկնելով։
Ի դեպ Մովսիսյանի տուրերը նաև շարունակվում են ռեկտորի ներկայիս պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի օրոք։