|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
«Մոսկվան նախազգուշացրել է Սիրիայում ջիհադիստների աճի մասին և կրոնական հիմքերով ալավիների զանգվածային սպանությունները համեմատել է 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության հետ», - նշված է հոդվածում։
Նեբենզյան հանդիպման մասնակիցներին ասել է, որ Սիրիայում սպանությունները ոչ ոք չի դադարեցրել։
Նեբենզյան քննադատել է նոր իսլամիստ կառավարիչների կողմից Սիրիայի բանակի լուծարումը և հասարակական աշխատուժի զանգվածային կրճատումները՝ զգուշացնելով, որ «իրաքյան սցենարը» կարող է նորից կրկնվել՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնի իշխանության տապալումը և Իրաքի պետական կառույցների ապամոնտաժմանը հաջորդած բռնությունները:
Պաշտոնյան նաև մտահոգություն է հայտնել, որ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկները կործանարար դեր են խաղում Սիրիայում։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի բանագնացները նույնպես փակ ճեպազրույցում ընդգծել են իրենց անհանգստությունը Սիրիայում օտարերկրյա զինյալների առկայության և երկրի քաղաքական անցման գործընթացի կապակցությամբ։
Հարկ է նշել, որ Ռուսաստանն ակտիվորեն բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ երկրի տարածքում իր ռազմակայանների պահպանման վերաբերյալ։