|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ընտրությունների կազմակերպիչները խնդիր ունեին` ցույց տալու, որ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ, որպեսզի դրանք կասկածի տակ չդրվեն այս կամ այն կերպ. լրագրողներին այսօր ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ, Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Լոզովիկը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ ցանկություն ունեն հավաքվել եւ վիճարկել ընտրությունների արդյունքները, ինչն ինքն անձամբ այնքան էլ ճիշտ չի համարում: Դրա պատճառը բանախոսը համարում է այն, որ Հայաստանում ընտրություններն արդեն անցնում են քաղաքակիրթ մթնոլորտում` իշխանություններն ընտրվում են ոչ թե հանրահավաքներում, այլ ընտրություններում, եւ որ ընտրությունների կազմակերպիչները ապացուցել են, որ իրենք կարող են ընտրություններն անցկացնել ամենաբարձր մակարդակով: