|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՀՀ-ում փորձում են ներկայացնել իրավիճակ, իբրև Արցախի հարցը փակված է, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում»,- Շվեյցարիայի դեսպանատան առջև հրավիրված հավաքին հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Մենք պայքարել և պայքարելու ենք մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարաձի համար»,-ասաց նա։
Բաղունցը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին, ժողովրդին, որոնք աջակցում են Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմանը։
«Մենք այսօր խնդրանք-նամակով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին։ Մարտի 18-ին տեղի ունեցող վերին պալատի համապատասխան նիստին քննարկումների արդյունքում ակնկալում ենք դրական որոշում, բանաձև ընդունվի, որ Արցախի հիմնախնդիրը մնա միջազգային արտյաններում օրակարգային հարց և ժամանակի ընթացում ստանա արդարցի լուծում»։
Նա նշեց, որ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի որոշումից հետո կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել և կոնկրետ քայլերի դիմել։