|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:
«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - X-ում գրել է կազմակերպությունը:
Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, նշում է, որ ձերբակալվել է առնվազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ։
Աղբյուրը հիշեցնում է, որ ցուցարարները վրդովված են Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս կայացրած որոշումից՝ մի քանի սահմանամերձ գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, և խորհրդարանում ընդդիմությունն ասել է, որ կփորձի Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել։