|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։
ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։
Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին: