|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը պետք է ներառի նրանց ազատումը պատժամիջոցների բեռից, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այնուամենայնիվ, նա մատնանշեց, որ ներկայումս նման պլանների ապացույցներ չկան:
«Մեր վերաբերմունքը պատժամիջոցների նկատմամբ հայտնի է, մենք դրանք անօրինական ենք համարում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, այս հարցում առաջընթացի առումով, Պեսկովը նշել է, որ «հավանաբար դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը»։
«Մենք պաշտոնական հայտարարություններ չենք լսել»,- հավելեց նա։