|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ից:
«Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:
Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության:
Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլյացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»,-ասված է ԵՊՀ հաղորդագրությունում։