|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո նիկոլական խմբակն արեց ամեն ինչ, որպեսզի վերջնականապես ազատվի ազգային շահերից։ Սա ավելորդ և անթույլատրելի էր ամբողջովին թուրք-ադրբեջանական կառավարման տակ հայտնված իշխանության համար։
Արցախի Հանրապետությունը դավաճանորեն թշնամուն հանձնելուց հետո, ՔՊ-ական տարբեր տրամաչափի չինովնիկներ սկսեցին մեղադրել արցախահայերին չկռվելու մեջ։ Այս թշնամական և ամբողջովին հակազգային թեզից անմասն չմնաց նաև Գյումրու ՔՊ֊ի ժամանակավոր պաշտոնակատար «մեր Սարիկը», որը երեկ հայտարարեց, թե «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել»։
Պարոնայք նորաթուխ ՔՊ-ականներ, բարոյազրկությունն էլ չափ ու սահման ունի։
Իշխանության ղեկին մնալու համար Փաշինյանը և ապազգային խմբակի անդամները պատրաստ են պաշտոնապես մեր թշնամիներին վաճառել հայրենիքն ու ժողովրդին»։