|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը։ Այս մասին փոխանցում է bbc-ին։
Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 20,8%-ով՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 16,4%-ով՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը: Խորհրդարան են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ»-ը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։
«Այսօր երեկոյան մենք տոնելու ենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել», - ասել էր Մերցը՝ ելույթ ունենալով Բեռլինում իր համախոհների առջեւ: