|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։
Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նորբերթ Լամերթը բարձր գնահատեց Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը: