|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակին` նա, այնուհետեւ դիտեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված նյութերը եւ գրառում կատարեց բարձրաստիճան եւ պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,- գրել է Նորբերթ Լամմերթը:
Մինչ ցուցանմուշները դիտելը Լամմերթը լրագրողներին ասել էր, որ Ցեղասպանության թանգարան եւ հուշարձան այցելելը իր` Հայաստան կատարած պաշտոնական այցի ամենահուզիչ մասն էր: Նորբերթ Լամմերթը նշել է, որ ինքը դատապարտում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը եւ իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին: Բունդեսթագի նախագահը Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում հիշեցրել է, որ դեռեւս 2005 թվականին է Գերմանիայի Բունդեսթագը ընդունել Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: