|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, մինչև Ռամադանի սկսվելն այցելի Սիրիա։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Սիրիա այցի հրավերն Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայից կստանա Անկարայում անցկացվելիք բանակցությունների ժամանակ։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը նախատեսվում է քննարկել Սիրիայի վերականգնման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
Բանակցությունների և երկու երկրների կառավարությունների համատեղ հանդիպման արդյունքում ակնկալվում է, որ կարևոր պայմանագրեր կստորագրվեն տնտեսության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։