|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Թուրքիա. հայտնում է A haber հեռուստաալիքը։
«Այցը, որի ժամկետը հայտնի կդառնա Պեկինի օլիմպիական խաղերից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի օլիմպիական խաղերի բացմանը նրա մասնակցությունից հետո։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինը կօգտվի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան։