|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է.
«Թրամփը պնդում է, թե մինչև տարեվերջ Ուկրաինայում պետք է անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ոզնուն էլ պարզ է, որ Զելենսկի ոչ մի շանս չունի ընտրվելու։ Ոչ էլ նրա և երկրում մայդան իրականացրած կուսակցությունները։
Սա կարող ենք համարել Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան պայմանավորվածության առաջին ծիծեռնակ։ Եթե հիշում ենք, մոտ 10 օր առաջ Մոսկվայում խոսում էին Ռադայի հետ բանակցություններ իրականացնելու հնարավորությունների մասին' նրան որակելով իբրև միակ լեգիտիմ իշխանություն։
Զելենսկին և իր դաշնակից կուսակցությունները նետվելու են պատմության աղբանոցը։ Իսկ հետո իհարկե դատվելու են նոր իշխանությունների կողմից։ Հետխորհրդային տարածքում փոխվում են խաղի կանոնները։
Եվրոմայդանը դառնում է ոչ պոպուլյար։ Հայաստանում ևս կարծում եմ պետք է հետևություն անեն այս ամենից»։